|
||||||||||||||||||||||||||
| Շտեմարանը պարունակում է աշխատանք փնտրողների դիմումներ և ռեզյումեներ, ինչպես նաև Հայաստանում գործող գործատուների կողմից տեղադրած թափուր աշխատատեղերի հայտարարություններ:
Շտեմարանը կօգնի Հայաստանում աշխատելու ցանկություն ունեցող հայ միգրանտների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և վերադարձողների ռեզյումեները համադրել Հայաստանի աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի հետ: Սա, մասնավորապես, վերաբերում է այն ոլորտներին, որտեղ առկա է աշխատուժի պակաս:
Հայաստանում առավել պահանջարկված մասնագիտություններ:
Աշխատանք փնտրողները, անկախ բնակության վայրից (այդ թվում` միգրանտներ) գրանցվելով վեբ-կայքում, հնարավորություն կունենան ստանալ տեղեկություններ Հայաստանում գործող գործատուների, նրանց մոտ առկա և սպասվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Հարգելի’ աշխատանք փնտրողներ, Ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե, գրանցվե’ք վեբկայքում, որտեղ Ձեզ կտրվի հնարավորություն.
Գործատուները. Հայաստանի տարածքում գործող գործատուները գրանցվելով վեբ-կայքում կխնայեն իրենց ժամանակը և հեշտությամբ կգտնեն իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ: Հարգելի’ գործատու, Ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե, գրանցվե’ք վեբկայքում, որտեղ Ձեզ կտրվի հնարավորություն.
Մատուցվող ծառայությունն անվճար է բոլորի համար: |
||||||||||||||||||||||||||