Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Հարց - Պատասխան

1. Ինչու՞ դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Եթե  փնտրում եք աշխատանք կամ փորձում եք գտնել նորը.  դիմեք զբաղվածության պետական ծառայություն: Այնտեղ  Դուք կգտնեք տեղեկություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ կտրամադվի  խորհրդատվություն.

  • մասնագիտական կողմնորոշման,
  • զբաղվածության պետական ծրագրերի, 
  • Ձեզ համար սահմանված սոցիալական և իրավական այլ երաշխիքների վերաբերյալ:

2. Վճարովի են արդյո՞ք Զբաղվածության պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունները:

Ոչ, Զբաղվածության պետական ծառայության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները տրամադրվում են  անվճար:


3. Ո՞վ կարող է  դիմել զբաղվածության  պետական ծառայություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ (նաև` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող), անկախ զբաղված լինելու հանգամանքից,կարող է դիմել զբաղվածության պետական ծառայություն:

 4. Ինչպե՞ս  դիմել զբաղվածության պետական ծառայություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրն սպասարկող  զբաղվածության պետական ծառայության  մարզային կամ տարածքային կենտրոն`  խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված  երաշխիքներից  օգտվելու նպատակով:  Կենտրոնում հաշվառվելու համար անձը պարտավոր է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:
Զբաղվածության պետական ծառայության 51 տարածքային կենտրոնների հասցեները տես հավելված 1-ում:

 

5. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար:

Զբաղվածության պետական ծառայության  կենտրոնում հաշվառվել կարող եք` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիրը կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ,
  • uոցիալական քարտը կամ uոցիալական քարտ չունենալու  մաuին տեղեկանքը
  • կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:


6. Ի՞նչ  լրացուցիչ փատաթղթեր են ներկայացնում  հաշմանդամ անձինք զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար:

 

Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամ անձը, վերը նշված փաuտաթղթերից բացի, ներկայացնում է նաեւ  հաշմանդամության փաuտը հավաuտող տեղեկանք և Վերականգողական անհատական ծրագիր:

 

7.   Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշվառված անձին գործազուրկի կարգավիճակ տրամադրելու համար:

  • տեղեկանք` անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին,
  • ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ,
  • զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),
  • կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները),
  • տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին, 
  • տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների  կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին,
  • տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին:

Վերջին երկու կետերում նշված տեղեկատվությունը ստացվում է  կենտրոնի կողմից` համապատասխան գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների հիման վրա:


  
8. Ո՞վքեր են համարվում զբաղված:

Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են.

  • գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).
  • անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությամբ.
  • ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ առկա ձևերում,
  • գտնվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ
  • հանդիսանում են գյուղատնտեuական նշանակության հողի սեփականատեր:

9. Ո՞վքեր են համարվում չզբաղված:

Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն  հարց 8-ում թվարկված գործունեության տեսակներից որևէ մեկով հանդիսանում գյուղատնտեuական նշանակության հողի սեփականատեր:

10. Ո՞վքեր են համարվում աշխատանք փնտրող:

Աշխատանք փնտրող են համարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

11. Ո՞վքեր են համարվում գործազուրկ:

Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

 

12.  Որո՞նք են հարմար աշխատանքի չափանիշները:

Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը` հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են`
ա) գործազրկության ամսական նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը,
բ) միևնույն համայնքի կամ տվյալ համայնքից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ համայնքի տարածքում գտնվող այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):


13. Ե՞րբ է կասեցվում անձի գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայության կողմից անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկվելու դեպքում` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:

14. Ե՞րբ է վերականգնվում անձի գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

15. Ե՞րբ է դադարեցվում գործազուրկի կարգավիճակը:

Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա.
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի.
2) դարձել է կենսաթոշակառու.
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.
5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.
6) մահացել է:



16. Զբաղվածության աջակցման ինչպի՞սի ծրագրեր է իրականացնում  Զբաղվածության պետական ծառայությունը:

Զբաղվածությա պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերն են.

  • գործազրկության նպաստի վճարումը.
  • գործազուրկների մասնագիտական ուսուցումը. 
  • աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը,
  •  գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը,
  • երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
  • այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը. 
  • վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.
  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
  • աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը,
  • աշխատանքի ակումբների կազմակերպումը, 
  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.
  • աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.
  • աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների   կազմակերպումը.
  • թաղման նպաստի վճարումը:


 
17. Ո՞վ կարող է ստանալ գործազրկության նպաստ:

Գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկ անձանց առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից :
Գործազրկության նպաստը կարող է վճարվել նաև լիազորագրով:

18. Որքա՞ն է գործազրկության նպաստի վճարման տևողությունը:

Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը 6 ամիս է:
Գործազրկության նպաստի վճարման ժամկետը յուրաքանչյուր երեք տարվա ապահովագրական ստաժի  համար երկարաձգվում է մեկ ամսով:
Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը 12 ամիս է:

19. Ե՞րբ կարող է անձը կրկին անգամ ձեռք բերել գործազրկության նպաստի ստացման իրավունք:

Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:

20. Որքա՞ն է կազմում գործազրկության ամսական նպաստի չափը:

2011 թվականից ՀՀ Կառավարության կողմից  գործազրկության նպաստի չափը սահմանվել է  ամսական  18000 դրամ:

21. Ե՞րբ է կասեցվում գործազրկության նպաստի վճարումը:

Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում.

  • ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, 
  • տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին, վարձատրվող հասարակական աշխատանքներին` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով,
  • եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, ապա երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը,
  • ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:


22. Ե՞րբ է վերականգնվում գործազրկության նպաստի վճարումը:

Գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո, եթե անձը դեռևս ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:

23. Ե՞րբ է դադարեցվում գործազրկության նպաստի վճարումը:

Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, եթե.

  • դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը, 
  • գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվում է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
  • գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայանում աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար,  
  • գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ. 
  • գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով. 
  • գործազուրկը հրաժարվում է մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.
  • օրինական ուժի մեջ է մտել գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.
  • գործազուրկը մահացել է:

24. Ինչպե՞ս է վճարվում նշանակված, բայց հարգելի պատճառով չստացված կամ գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը:

Եթե գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար, այդ պատճառով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման 6 ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում:
Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

25. Ինչպե՞ս է վճարվում կալանավորված անձի չստացած գործազրկության նպաստը:
 
Կալանավորված անձի` մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ` լիազորագրի հիման վրա:

26. Ո՞վ կարող է ստանալ նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացված գործազրկության նպաստը:
        
Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացված գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` եթե նրանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում դիմում է ներկայացրել զբաղվածության կենտրոն:  

27. Ո՞ր դեպքերում է աշխատանք փնտրողին առաջարկվում ընդգրկվել  մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Անձին առաջարկվում է  ընդգրկվել մաuնագիտական ուuուցման դասընթացներում, երբ.

  • աշխատաշուկայում բացակայում է նրա  մաuնագիտական կրթությանը համապատաuխան հարմար աշխատանքը. այu դեպքում առաջարկվում է  վերամաuնագիտացման դաuընթաց,
  • նրա մաuնագիտական որակավորումը չի համապատաuխանում աշխատաշուկայի պահանջներին. այu դեպքում առաջարկվում  է մաuնագիտական որակավորման բարձրացման դաuընթաց,
  • նա չունի մաuնագիտական կրթություն եւ որակավորում. այu դեպքում առաջարկվում է նախնական մաuնագիտական պատրաuտման եւ արհեuտագործական ուuուցման դաuընթաց:

28. Ովքե՞ր կարող են ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում:

Մասնագիտական  ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել գործազուրկները, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք, երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք: Վերջիններս իրավունք ունեն նաև աշխատանքային ունակությունների վերականգման:

29. Ի՞նչ մասնագիտությունների գծով են կազմակերպվում գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացները:

Մասնագիտական ուսուցման դասընթացները կարող են կազմակերպվել տվյալ պահին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ցանկացած մասնագիտության գծով:

30.  Ու՞մ է տրվում կրթաթոշակ:

Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերով մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց և հաշմանդամներին յուրաքանչյուր ամիս տրվում է կրթաթոշակ:

31. Որքա՞ն է ամսական կրթաթոշակի չափը:
 
Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է`

  • գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.
  • գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

32. Ինչ նպատակով է իրականացվում “ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցություն” ծրագիրը և ո՞վ կարող է օգտվել այդ աջակցությունից:

Ծրագիրը նպատակ ունի  խրախուuելու անձին uեփական գործ uկuելու եւ նոր աշխատատեղեր uտեղծելու  հարցում: Ծրագրով նախատեսված ֆինանuական աջակցությունը տրվում  է ձեռնարկատիրական գործունեություն ծավալած գործազուրկ կամ հաշմանդամ անձին` որպեu անհատ  ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առեւտրային կազմակերպության պետական  գրանցման համար:

33. Որքան է կազմում “ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցություն” ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների  չափը

Անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար տրամադրվում է  բազային տուրքի եռապատիկի չափով, իuկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի` 12-ապատիկի չափով.
Ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար տրամադրվում է բազային տուրքի 5-ապատիկի չափով.
Կնիք ձեռք բերելու համար տրամադրվում է  կնիք պատրաuտող պետական մաuնագիտացված կազմակերպության կողմից uահմանված գների uանդղակի նվազագույն գնի չափով:

34. Ինչ նպատակով է կազմակերպվում “Վարձատրվող հասարակական աշխատանքներ” ծրագիրը:

Վարձատրվող հասարակական աշխատանքները դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքներ են, որոնց  կազմակերպման նպատակը աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության  ապահովումն է:


35. Ովքե՞ր կարող են ընդգրկվել “Վարձատրվող հասարակական աշխատանքներ” ծրագրում:

“Վարձատրվող հասարակական աշխատանքներ” ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կենտրոններում հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաեւ աշխատանք փնտրող այլ անձինք:

36. Որքա՞ն  աշխատավարձ է սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց համար:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային oրվա համար սկսած  2008 թվականից սահմանված  է` նվազագույն ամսական աշխատավարձի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը եւ սոցիալական վճարները:
Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:


37. Ինչ նպատակով է կազմակերպվում Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախuերի հատուցման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ապահովել տարբեր մարզերում  առկա այն մասնագետների պահանջարկը, որը չի լրացվում տեղերում` համապատասխան մասնագետների բացակայության  պատճառով:

38. Ո՞վքեր կարող են ընդգրկվել Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախuերի հատուցման ծրագրում:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության  կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք և հաշմանդամները:
Նրանք  կարող են  գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:

39. Ո՞րն է համարվում այլ վայր աշխատանքի գործուղում:

Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնք) աշխատելու նպատակով տեղափոխվելը ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:
Երևան քաղաք, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ թաղային համայնքից մեկ այլ համայնք աշխատանքի անցնելը այլ վայր աշխատանքի գործուղում չի համարվում:

40. Ի՞նչ երաշխիքներ են սահմանված Ալ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախuերի հատուցման ծրագրի շրջանակներում:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են.

  • իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը,
  • իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը,
  • իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը,

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է.

  • միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, 
  • մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս,ծ
  • ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

41. Որո՞նք են աշխատաշուկայում անմրցունակ խմբերը:

Աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ են համարվում աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.

  • հաշմանդամները.
  • ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք.
  • աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք,
  • առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.
  • երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.
  • փախստականները,
  • նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են. 
  • թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:

42. Ինչպիսի՞ լրացուցիչ երաշխիքներ են սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի  համար:

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածությանն աջակցելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր:
Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի,  Զբաղվածության պետական ծառայության առաջարկության հիման վրա կարող են ընդգրկվել ընտանիքների անապահովության  գնահատման համակարգում:

43. Ի՞նչ նպատակով է կազմակերպվում  “Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին” ծրագիրը:

Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:

44. Ո՞վքեր կարող են ընդգրկվել “Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին” ծրագրում:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ներկայացուցիչներ (հարց 41):


45. Ի՞նչ երաշխիքներ են սահմանված “Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին” ծրագրի շրջանակներում:

Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը:


46. Որքա՞ն է Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին” ծրագրի տևողությունը:

Այս ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:

47. Գործատուի մեղքով պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում կարո՞ղ է նույն անձի համար կնքվել մեկ այլ պայմանագիր:

Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում  պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիu նույն անձի համար կարող է կնքվել նոր  պայմանագիր այլ գործատուի հետ` նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:

48. Բնակության վայրը փոխելու դեպքում պահպանվում են արդյո՞ք անձի ձեռք բերած բոլոր  երաշխիքները:

Հայաuտանի Հանրապետության տարածքում այլ բնակության վայր տեղափոխված` աշխատանք փնտրող` չզբաղված, գործազուրկի կարգավիճակում գտնվող անձը պահպանում է  տեղափոխման պահին օրենքով uահմանված իր բոլոր երաշխիքները, եթե նա սահմանված կարգով  հաշվառվում է նոր բնակության վայրն  uպաuարկող զբաղվածության  կենտրոնում:

49. Ի՞նչ է աշխատանքի ակումբը:

Աշխատանքի  ակումբը զբաղվածության աջակցման  ծրագիր է`  ուղղված  աշխատանք փնտրող անձանց ակտիվացնելուն, նրանց ինքնակազմակերպվելու  ունակությունները զարգացնելուն:

50. Ո՞վքեր կարող են դառնալ աշխատանքի ակումբի անդամ:

Աշխատանքի ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ` կամավորության սկզբունքով:

51. Ի՞նչ կարող է տալ Աշխատանքի ակումբը աշխատանք փնտրողին:

Աշխատանքի ակումբում աշխատանք փնտրողը կգտնի.

  • աջակցություն և քաջալերանք,
  • խորհուրդներ տարբեր հարցերի և խնդիրների շուրջ,
  • տեղեկություններ և  գաղափարներ` ուղղված աշխատանք գտնելուն,
  • աշխատանք փնտրելու փորձ, 
  • նաև ազատ ժամանցի այլընտրանքային առաջարկություններ:

52. Ի՞նչ է աշխատանքի տոնավաճառը:

Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության աջակցմանն ուղղված միջոցառում է, որը հեշտացնում է գործատուների և աշխատանք փնտրողների  հանդիպումը և օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:

53. Ո՞վքեր կարող են մասնակցել աշխատանքի տոնավաճառին:

Աշխատանքի տոնավաճառին կարող են մասնակցել գործատուները և աշխատանք փնտրողները` կամավորության սկզբունքով:

54. Ի՞նչ  կարող է տալ աշխատանքի տոնավաճառը   գործատուին:

Աշխատանքի տոնավաճառը գործատուին հնարավորություն է տալիս.

  • կարճ ժամանակահատվածում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների,
  • բարձր որակավորում ունեցող աշխատողներով համալրել թափուր աշխատատեղերը, 
  • ստեղծել  որակյալ մասնագետների տվյալների բազա,
  • գովազդել  կազմակերպությունը, արտադրանքը կամ  ծառայությունները:

 
55. Ի՞նչ  կարող է տալ աշխատանքի տոնավաճառը   աշխատանք փնտրողին:
 
Աշխատանքի տոնավաճառը աշխատանք փնտրողին  հնարավորություն է տալիս .

  • նույն վայրում  հանդիպել  բազմաթիվ գործատուների հետ,
  • անմիջական կապերի հաստատել տարբեր գործատուների հետ,
  • գտնել իր որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, 
  • ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում  աշխատանքի առաջարկ ստանալու  ակնկալիքով:


56. Ու՞մ և ինչպե՞ս է վճարվում գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստը:

Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով, եթե հուղարկավորությունը կատարած անձը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում զբաղվածության կենտրոն է ներկայացնոմ դիմում, գործազուրկի մահվան վկայականի պատճենը և բանկային հաշվի համար:

57.    Ո՞վքեր ունեն վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու իրավունք:

Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող այն չզբաղված անձինք, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև 1 տարի, ունեն  ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու իրավունք:

58. Զբաղվածության պետական ծառայությունը տրամադրում է արդյո՞ք բնամթերքային օգնություն նպաստառու գործազուրկին:

Զբաղվածության պետական ծառայությունը բնամթերքային օգնություն չի տրամադրում: Նման օգնություն կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե  Զբաղվածության պետական ծառայության միջոցով կազմակերպվի “Սնունդ ուսուցման դիմաց” ծրագիր և գործազուրկը ընդգրկվի այդ ծրագրում:

59. Անձը կարո՞ղ է  զբաղվածության կենտրոնից պահանջել տեղեկանք իր կարգավիճակի վերաբերյալ` այլ գերատեսչություններ ներկայացնելու նպատակով:   

Այո, զբաղվածության կենտրոնը պարտավոր է հաշվառված անձին տրամադրել տեղեկանք` նրա կարգավիճակի վերաբերյալ:

60. Ո՞ր դեպքերում են զբաղվածության պետական ծառայության կողմից ստացած ֆինանսական միջոցները ենթակա  վերադարձման:

Զբաղվածության պետական ծառայության կողմից անձի ստացած ֆինանսական միջոցները ամբողջությամբ ենթակա են վերադարձման, եթե.

  • անձը գործազրկության նպաստ ստանալու, ինչպես նաև զբաղվածության պետական այլ ծրագրերում ընդգրկված ժամանակահատվածում եղել է  զբաղված, 
  • ներկայացրել է ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր, 
  • կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

61. Ինչպե՞ս են վերադարձվում զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները:

  • Ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:
  •  Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ զբաղվածության պետական ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:


62. Որն է գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի նպատակը:

Աջակցել պրակտիկանտին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:


63. Ո՞վքեր կարող են ընդգրկվել գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրում:

«Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված`

  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող  գործազուկները,
  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող  աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները:

64. Ո՞րքան է վճարվում գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրում ընդգրկվելու դեպքում:

Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում`

  • պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով,
  • պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան  <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը,
  • գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:

    
65. Ո՞րքան է գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տևողությունը:

Գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տրողությունը 3 ամիս է:

66. Ո՞րն է գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագրի նպատակը:

Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման միջոցով աջակցել հաշմանդամին տեղավորվելու հարմար աշխատանքի, իսկ գործատուին` համալրել առկա թափուր աշխատատեղը:

   
67. Ի՞նչպես է իրականացվում գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագիրը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ձևավորվում է գործատուի կողմից աշխատատեղի հարմարեցման առաջարկի գնահատում իրականացնող աշխատանքային խումբ` կազմված գործակալության և նախարարության ՀՀ բժշկասոցիլական փորձաքննության գործակալության ներկայացուցիչներից: 


68. Ո՞ր ծախսերն են փոխհատուցվում գործատուին` գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծարգրի իրականացման դեպքում:

Գործատուին, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հաշմանդամի համար, աշխատատեղի հարմարեցման նպատակով, փոխհատուցվում են գործատուի կողմից  կատարված աշխատանքի միջոցների` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը:

69.  Ինչպե՞ս կարող են շահառուներն օգտվել Զբաղվածության պետական ծառայության  էլեկտրոնային ուսուցման դասընթաց/ներից/:

Դասընթացը տեղադրված է գործակալության www.employment.am  կայք-էջում:

70. Ի՞նչ թեմայով էլեկտրոնային դասընթաց է առաջարկվում աշխատանք փնտրողներին:

«Ինչպես փնտրել աշխատանք»:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի