Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցում

Ծրագրի նպատակն է` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման միջոցով աջակցել հաշմանդամին` տեղավորվելու հարմար աշխատանքի, իսկ գործատուին` համալրել առկա թափուր աշխատատեղը:

Ծրագրում կարող են ընդգրկվել.
 «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության  զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին:

Փոխհատուցվող ծախսերը.
Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հաշմանդամի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են գործատուի կողմից կատարված աշխատանքի միջոցների` գույքի,  սարքավորում¬ների, աշխատանքային գործիքների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը: 

Ծրագրի իրականացումը.
Տարածքային կենտրոնը թափուր աշխատատեղի համար պահանջվող աշխատողի հայտը ներկայացրած գործատուի հետ ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող հաշմանդամի մասնակցությամբ  բանակցում է հաշմանդամին աշխատանքի ընդունելու և աշխատատեղը նրան հարմարեցնելու հարցերով:
Գործատուի կողմից աշխատատեղի հարմարեցման առաջարկը գնահատվում է  Գնահատող խմբի կողմից:

Գնահատող խումբը.
Ձևավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:
Խմբի անդամներն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և «Բժշկասոցիալական  փորձաքննության գործակալության» ներկայացուցիչները:
Գնահատող խումբն ուսումնասիրում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից հաշմանդամին տրված անհատական գործունեության պլանը, որի հիման վրա տալիս է եզրակացություն գործատուի կողմից առաջարկվող աշխատատեղի հարմարեցման համար անհրաժեշտ աշխատանքի միջոցների վերաբերյալ:

Գնահատող խմբի կողմից տրված  եզրակացության հիման վրա  կնքվում է եռակողմ պայմանագիր` գործատուի, տարածքային կենտրոնի և հաշմանդամի միջև:
Գնահատող խմբի եզրակացության հիման վրա գործատուն   տարածքային կենտրոն է ներկայացնում.
- փոխհատուցում ստանալու համար դիմում.
- յուրաքանչյուր աշխատատեղի հարմարեցման համար անհրաժեշտ աշխատանքի միջոցների ցանկը.
- աշխատատեղի հարմարեցման աշխատանքի միջոցների ձեռքբերման, մոնտաժի  և տեղադրման հետ կապված ծախսերի նախահաշիվը:

Գործատուն պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում աշխատատեղը հարմարեցնում է հաշմանդամին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր:

Ծրագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի