ԱՄՆ ՄԶԳ/USAID
ԱՄՆ ՄԶԳ նոր` Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի նպատակն է աջակցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը և աշխատաշուկայի միջամտություններին` ուղղված անհատների, տնային տնտեսությունների և համայնքների` սոցիալական ռիսկերի լավագույնս հաղթահարման և կարիքների բավարարման կարողությունների հզորացմանը, գործազուրկ և աշխատաշուկայում խոցելի խմբերին աջակցության ապահովմանը և գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունների մեղմմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
-
աշխատանքի ակումբների շարունակական ներդրում,
-
գործատուների հետ համագործակցությանն ուղղված միջոցառումներ,
-
աշխատակազմի շարունակական վերապատրաստումների համակարգի կատարելագործում,
-
աջակցություն հանրային իրազեկման աշխատանքներին,
-
աջակցություն աշխատաշուկայում անմրցունակ խմբերի` մասնավորապես հաշմանդամների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
-
"Գործ" տեղեկատվական համակարգի կատարելագործում,
-
գործատուների պարբերական ընտրանքային հետազոտության իրականացում` Եվրոստատի մեթոդաբանությանը համապատասխան,
-
աշխատանքային միգրատների աջակցության կազմակերպում,
-
Զբաղվածության պետական ծառայության աշխատանքային պայմանների բարելավում:
ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիր
|