Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Համաշխարհային բանկ

Համաշխարհային Բանկի ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման /ՍՊՈԿ/ 2010-2012 ծրագիրը հանդիսանում է նախորդ` 2005-2009թթ ՍՊՈԿ ծրագրի տրամաբանական շարունակությունը: Ծրագրի զարգացման նպատակը զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական  աջակցության պետական ծառայությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների բարելավումն է:   Ծրագրի ներդրումները հիմնականում ուղղորդված են այնպիսի գործողությունների, որոնք հնարավորություն կտան ամրապնդելու սոցիալական պաշտպանության համակարգի կառավարումը և իրականացնելու ՀՀ կառավարության կողմից արդեն իրականացված կամ ներկայումս իրականացման փուլում գտնվող ռազմավարական բարեփոխումները:

ՍՊՈԿԾ-ի նոր միջոցառումները նախատեսվում է իրականացնել հետևյալ 5 բաղադրիչների շրջանակում.

  1. Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման  ընդհանուր  գործընթացի կատարելագործում, 
  2. Աշխատանք   և  զբաղվածություն,
  3. Սոցիալական ծառայությունների ինտեգրացված համակարգի ներդրում,
  4. Սոցիալական աջակցության բարելավում,
  5. Ծրագրի կառավարում, մոնիթորինգ և գնահատում:

 

Աշխատանքի և զբաղվածության բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալը.

  • գյուղաբնակ աշխատանք փնտրողների զբաղվածության ապահովման աջակցություն,  նրանց ներգրավում զբաղվածության ծրագրերում,
  • աշխատանքի տեղավորման ծառայությունների կատարելագործում, մասնավորապես, գյուղաբնակ աշխատանք փնտրողների, հաշմանդամների և  երիտասարդության համար,
  • աշխատաշուկայում մրցունակության ապահովման նպատակով` աշխատանք փնտրողների կողմնորոշման, խորհրդատվության,  մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման հնարավորության կատարելագործում,  մասնավորապես ուսուցման, իրազեկման և խորհրդատվական ակտիվ գործունեության ծավալում, աշխատանք փնտրողների կարճաժամկետ ուսուցման  համակարգի կատարելագործում,
  • աշխատաշուկայում տիրող իրավիճակի հստակեցում, մասնավորապես երիտասարդության զբաղվածության և հաշմանդամների աշխատանքային ինտեգրման հնարավորությունների գնահատում,
  • աշխատանք փնտրողների գոհունակության աճ,
  • զբաղվածության նոր ակտիվ ծրագրերի ներդրում, մասնավորապես մարզային/գյուղական բնակչության և  երիտասարդության համար, արդյունքում` գործազրկության նվազեցում մարզային/գյուղական համայնքներում, վարչարարության, մոնիթորինգի և գնահատման համակարգերի կատարելագործում,
  • աշխատողների շահերի պաշտպանություն`աշխատանքային պայմանների բարելավման և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման ճանապարհով,
  • աշխատանքի և աշխատավարձի ոլորտում տիրող իրավիճակի հստակեցում,
  • ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացում,
  • հանրության, համակարգի մասնակիցների իրազեկում  իրականացված բարեփոխումների վերաբերյալ:
 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի