2010թ. 2011թ.
Հունվար Հունվար
Փետրվար Փետրվար
Մարտ Մարտ
Ապրիլ Ապրիլ
Մայիս Մայիս
Հունիս Հունիս
Հուլիս Հուլիս
Օգոստոս Օգոստոս
Սեպտեմբեր Սեպտեմբեր
Հոկտեմբեր Հոկտեմբեր
Նոյեմբեր Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2012թ. հունվարի 1-ի դրությամբ
Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական մակարդակը հանրապետությունում 2011 թ. դեկտեմբերի 31-ին տարեսկզբի նկատմամբ նվազել է 1.0 %-ով և կազմում է 6.0%:
2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 81.7 հազար, տարեսկզբի նկատմամբ նվազել է 12.3%-ով (93.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.0%-ը կամ 69.44 հազար: Այս ցուցանիշը տարեսկզբի նկատմամբ նվազել է 11.9 %-ով (78.8 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.9%-ը, կամ 49.2 հազ. մարդ:
Տարվա ընթացքում հաշվառվել են 35332 աշխատանք փնտրողներ, նրանցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 87.3%-ը , կամ 30840 մարդ:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 14448 գործազուրկ, որոնց թիվը տարեսկզբի նկատմամբ նվազել է 24.0 %-ով (19030 մարդ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10786 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 6359 կանայք են, 3001-ը երիտասարդներ: Աշխատանքի տեղավորվածների 3.3%-ը տեղավորվել է գյուղատնտեսության, 3.7%-ը` հանքարդյունաբերության, 19.3%-ը` մշակող արդյունաբերության, 2.9%-ը` էներգետիկայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում, 15.0%-ը` առևտրի և սպասարկման, 13.5%-ը` շինարարության, 5.6%-ը` տրանսպորտի, 5.4%-ը կրթության, 4.0%-ը առողջապահության, 11.1%-ը կոմունալ սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում և այլ ճյուղերում:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1406 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 21.9%-ով (1153 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 540-ը բանվորական է, իսկ 866-ը` ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 222-ը լրացվել է, 660-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների /83/ (մարզերում), հաշվապահների, բուժքույրների, դասավանդողների, ծրագրավողների, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, փականագործների, ավտովերանորոգողների, վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների և այլ բանվորական մասնագիտություններով են:
Ըստ կրթական ցենզի հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 0.04%-ը, բարձրագույն կրթություն ունեցողները` գործազուրկների թվի 16.7%-ը, թերի բարձրագույն կրթություն ունեցողները` 0.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 22.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 47.3 %-ը, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները` 5.8 %-ը, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները` 0.7%-ը, տարրական կրթություն ունեցողները` 0.5%-ը:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-18 տարեկանները կազմում են 0.6%, 19-24 տարեկանները` 7.6 % , 25-30 տարեկանները` 13.2 %, 31-34 տարեկանները` 9.6 %, 35-45 տարեկանները` 26.3 %, 46-54 տարեկանները` 26.0 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.7 %:
1-3 տարի գործազրկության տևողություն ունեցողները կազմում են 34.4%, 3 տարի և ավելի գործազրկության տևողություն ունեցողները`22.3%: Երկարատև գործազուրկներն աշխատաշուկայում դարձել են անմրցունակ, հատկապես 45 և ավելի տարիք ունեցողները: