Աշխատանքի ակումբ
Ի՞նչ է աշխատանքի ակումբը
Աշխատանքի ակումբը զբաղվածության աջակցման ծրագիր է` ուղղված աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելուն, որն իրականացվում է աշխատանք փնտրողին ակտիվացնելու ունակությունները զարգացնելու միջոցով:
Խնդիրները
Աջակցել աշխատանք փնտրողին
- տրամադրել խորհրդատվություն և տեղեկատվություն,
- վերլուծել և իրատեսորեն գնահատել իրավիճակը, որում հայտնվել է,
- ձևավորել հստակ նպատակ,
- զարգացնել աշխատանքի որոնման ունակությունները և հմտությունները,
- բարձրացնել ինքնագնահատականը,
- սովորել գործատուին դիմելու ընթացակարգերը:
Աշխատանքի ակումբում Դուք կարող եք ստանալ
Խորհրդատվություն
- Գործազրկության և զբաղվածության պետական ծառայության կողմից տրվող սոցիալական երաշխիքների,
- մասնագիտական ընտրության և մասնագիտական ուսուցման ծրագրերի,
- ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու,
- մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ:
Տեղեկատվություն
- Տեղեկություններ աշխատաշուկայի զարգացումների,
- թափուր աշխատատեղերի,
- զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի,
- սոցիալական ծառայությունների հետ կապված տարբեր խնդիրների վերաբերյալ:
Մեր գործողություններն ուղղված են.
- մեկուսացման, միայնության և հուսալքության դեմ,
- կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց օգնելուն,
- ինքնավստահությունը վերագտնելուն և հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալուն,
- աշխատաշուկա վերադառնալուն:
Աշխատանքի ակումբում Դուք կգտնեք
- աջակցություն և քաջալերանք,
- խորհուրդներ Ձեզ հուզող տարբեր հարցերի շուրջ,
- տեղեկություններ և գաղափարներ` ուղղված աշխատանք գտնելուն,
- աշխատանք փնտրելու փորձ,
- ազատ ժամանցի այլընտրանքային առաջարկություններ:
Աշխատանքի ակումբում աշխատանք փնտրողների համար կարող են կազմակերպվել հանդիպումներ գործատուների, հասարակական կազմակերպությունների, զբաղված անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հետ:
Ձե’ր ակտիվ մասնակցությունն աշխատանքի ակումբին հաջողության հասնելու կարեւոր նախապայմանն է:
Որտե՞ղ են գործում աշխատանքի ակումբները
Հայաստանի Հանրապետությունում Աշխատանքի ակումբները գործում են հետևյալ բնակավայրերի զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում.
| Բնակավայր |
Հասցե |
' |
| Երևան Էրեբունի, Նուբարաշեն |
Խորենացու 213 |
57-46-80 |
| Վանաձոր |
Գ. Նժդեհի 14 |
0322, 2-20-59 |
| Ալավերդի |
Երևանյան խճ. 5 |
0253, 2-27-01 |
| Գյումրի |
Մ.Մանուշյան 5/5 |
0312, 3-14-05 |
| Հրազդան |
Կենտրոն, թիվ 6 մանկապարտեզ |
0223, 2-18-35
|
| Չարենցավան |
4-րդ թաղ., 18 շ. |
0226, 4-20-03 |
| Գավառ |
Գրիգոր Լուսավորչի 6 |
0264, 2-28-82 |
| Աբովյան |
Բարեկամության 1 |
0222, 2-44-59 |
| Դիլիջան |
Մյասնիկյան 66 |
0268, 2-30-38 |
| Բերդ |
Լևոն-Բեկի 5 |
0267, 2-34-17 |
| Իջևան |
Վասիլյան 2 |
0263, 3-11-39 |
| Գորիս |
Մ.Մաշտոցի 3 |
0284, 2-11-66 |
Այստեղ զբաղվածության կենտրոնների հմուտ մասնագետները Ձեզ կլսեն, կաջակցեն և կօգնեն կողմնորոշվել:
Աշխատանքի ակումբի կողմից մատուցվող բոլոր ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:
|