Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Բիզնեսի աջակցություն

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն:

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրման ծրագրի նպատակն է խրախուuել անձին uեփական գործ uկuելու և նոր աշխատատեղեր uտեղծելու հարցում:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված

  • գործազուրկները
  • հաշմանդամները:

Այս ծրագրով տրամադրվող ֆինանuական միջոցներն oգտագործվում են անձի, որպեu անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առեւտրային կազմակերպության, պետական գրանցման համար:

Ֆինանuական աջակցության ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձանց համար կարող է կազմակերպվել ձեռնարկատիրական գործունեության կազմակերպմանն ուղղված մաuնագիտական ուuուցում:

Անձը ֆինանuական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային կենտրոն է ներկայացնում գործարար ծրագիր` 2 oրինակից:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձին անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանuական միջոցներ`

  • Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար` բազային տուրքի եռապատիկի չափով
  • առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով
  • ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 5-ապատիկի /համաձայն 27 դեկտեմբեր 1997թ.-ին ԱԺ-ի  կողմից ընդունած "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն/ չափով
  • կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաuտող պետական մաuնագիտացված կազմակերպության կողմից uահմանված գների uանդղակի նվազագույն գնի չափով:

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար դիմեք Ձեր տարածքի զբաղվածության կենտրոն:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի