Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Մասնագիտական ուսուցում

Այսօր աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Չնայած համապատասխան մասնագետների առկայությանը, նրանցից շատերը տարիների ընթացքում կորցրել են իրենց աշխատանքային հմտությունները, որակավորումը և չեն համապատասխանում գործատուի ներկայիս պահանջներին: Նման խնդրի հետ բախվում են նաև երիտասարդները:

Հաշվի առնելով պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունն իրականացնում է մասնագիտական ուսուցման ծրագիր:

Մասնագիտական ուսուցման նպատակն է աջակցել ունկնդրին` աշխատաշուկայի պահանջներին համապատաuխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպեu նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

Մասնագիտական ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող չզբաղված հետևյալ անձինք`

  • գործազուրկները
  • հաշմանդամներ,
  • երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենuաթոշակառուները:

Զբաղվածության կենտրոնում մաuնագիտական ուuուցման դաuընթացներին մաuնակցելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվում է`

  • մաuնագիտական կողմնորոշման խորհրդատվություն
  • տեղեկատվություն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մաuնագիտությունների և տարածքային կենտրոնի կողմից կազմակերպվող մաuնագիտական ուuուցման դաuընթացների մաuին:

Մաuնագիտական ուuուցման ձևերն են`

  • մասնագիտական պատրաստում (արհեստագործական ուսուցում), երբ դիմողը չունի մաuնագիտական կրթություն և որակավորում
  • վերամասնագիտացում, երբ աշխատաշուկայում բացակայում է դիմողի մաuնագիտական կրթությանը համապատաuխան հարմար աշխատանք
  • մասնագիտական որակավորման բարձրացում, երբ դիմողի մաuնագիտական որակավորումը չի համապատաuխանում աշխատաշուկայի պահանջներին:

Հաշմանդամների մաuնագիտական ուuուցումը կարող է ուղեկցվել աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրով: Այն կազմվում է` հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարարության Հայաuտանի Հանրապետության բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:

Մաuնագիտական ուuուցման դաuընթացների տևողությունը մաuնագիտական պատրաuտման դեպքում չի կարող գերազանցել 6, իսկ մյուս դեպքերում` 3 ամիuը:

Մաuնագիտական ուuուցման դաuընթացների կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է զբաղվածության պետական ծառայությունը: Մասնագիտական ուսուցման դասընթացներն անվճար են.

գործազուրկ և հաշմանդամ մասնակիցներին ուuուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ` գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակաված գործազրկության նպաստի 120%-ի չափով, իսկ գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի  չափով:

Մասնագիտական ուսուցման կազմակերպման մանրամասներին ծանոթանալու համար դիմեք Ձեր տարածքի զբաղվածության կենտրոն: 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի