Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Աջակցություն աշխատուժի պահանջարկի լրացմանը

"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունը գործատուների կողմից ներկայացված աշխատուժի պահանջարկի լրացմանն ուղղված՝ իրականացնում է հետևյալ գործողությունները`

  • տրամադրում է խորհրդատվություն՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղիների վերաբերյալ
  • ստանում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն
  • ամփոփում և տարածում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը
  • կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ
  • ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ
  • համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին:

Գործատուները, ովքեր աշխատուժի հավաքագրման հարցում ակնկալում են "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության աջակցությունը, ներկայացնում են հայտ առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղին ներկայացվող առանձնահատուկ պահանջները:

 

Գործատուները "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությանը տեղեկացնում են նաև`

  • լրացված կամ փակված աշխատատեղերի վերաբերյալ
  • աշխատավարձի փոխհատուցման ծրագրի շրջանակներում աշխատող անձանց վերաբերյալ
  • զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների կողմից գործուղված անձին առաջարկված աշխատատեղը մերժելու վերաբերյալ
  • գործատուի հետ նախապես կնքված պայմանագրի արդյունքում մասնագիտական ուսուցում անցած անձանց աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Ուշադրություն. "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են:

 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի