Աշխատաշուկայում անմրցունակ անձինք
"Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" ՀՀ օրենքով սահմանված են աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները`
- Հաշմանդամները,
- ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք և վերադառնալուց հետո` վեց ամuվա ընթացքում զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք,
- աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,
- երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
- փախuտականները:
Այս խմբերում ընդգրկված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է մաuնագիտական ուuուցման և աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր: Օրենքով անմրցունակ է սահմանված նաև առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող այն գործազուրկների խումբը, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի: Այս խմբի համար սահմանված են այլ սոցիալական երաշխիքներ:
|