|
||||||||||||||||||||||||||
Մեր մասին"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է: Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է "Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" ՀՀ օրենքի, գործակալության կանոնադրության և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում: Գործակալության հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:
|
||||||||||||||||||||||||||