Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Մեր ծառայությունները

Սիրելի' հաճախորդ,

 

"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունն իր ծառայություններն է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին: Մեր ծառայությունները բոլոր հաճախորդների համար անվճար են:

Մեր խնդիրը Ձեր պահանջներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ապահովումն է:

Ձեր վերաբերմունքը և մասնակցությունը մեր ամենօրյա աշխատանքին ողջունելի է:

Գործատուների համար

  • Աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
  • գործատուի պահանջարկին համապատասխան մասնագետների առաջարկ
  • աշխատանքի տոնավաճառի կազմակերպում
  • բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում:

Աշխատանք փնտրողների համար

  • Խորհրդատվություն աշխատանք գտնելու հետ կապված հարցերի շուրջ
  • տեղեկատվության տրամադրում թափուր աշխատատեղերի և զբաղվածության ծրագրերի վերաբերյալ
  • միջնորդություն գործատուի մոտ աշխատանք փնտրելիս
  • աջակցություն մասնագիտական կողմնորոշման և վերամասնագիտացման հարցում
  • աջակցություն ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնության պարագայում
  • ընդգրկում զբաղվածության ծրագրերում
  • գործազրկության նպաստի նշանակում
  • աշխատանքի տոնավաճառի կազմակերպում
  • աշխատանքի ակումբի կազմակերպում:

Մեր կողմից ծառայությունները մատուցվում են բոլոր դիմողներին հավասարապես.

  • Անկախ ազգությունից
  • ռասսայից
  • սեռից
  • տարիքից
  • լեզվից
  • դավանանքից
  • քաղաքական կամ այլ հայացքներից
  • սոցիալական ծագումից
  • գույքային կամ այլ դրությունից:

Ձեզ կտրամադրվի

  • Հստակ, ամբողջական տեղեկատվություն և խորհրդատվություն,
  • գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության երաշխիքներ:

Կապահովվի

  • Ձեր ազատ տեղաշարժի (ներքին եւ արտաքին) իրավունքը
  • սիրալիր, քաղաքավարի, համբերատար, անկեղծ, պատասխանատու վերաբերմունք
  • Ձեր անձին վերաբերվող տվյալների գաղտնիությունը:

Ի՞նչ ենք ակնկալում Ձեզանից

  • Աշխատանք փնտրելիս լինել ակտիվ, հետևել մեր աշխատակիցների խորհուրդներին
  • նախապես հրավեր ունենալու դեպքում տարածքային կենտրոն ներկայանալ ժամանակին
  • հաշվառվելիս ոչ հավաստի տեղեկություններ չներկայացնել
  • Ձեր կողմից ներկայացված տվյալների փոփոխության դեպքում տեղեկացնել զբաղվածության տարածքային կենտրոնին
  • հարգանքով վերաբերվել զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին. նրանց աշխատանքը Ձեզ աջակցելն է
  • արտահայտել Ձեր վերաբերմունքը և առաջարկություններ ներկայացնել Ձեզ մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Ձեր կարծիքը մեզ համար չափազանց կարևոր է: Այն կօգնի մեզ բարձրացնելու ծառայությունների մատուցման որակը:

Դուք կարող եք Ձեր բանավոր կամ գրավոր բողոքները, ահազանգերը կամ պահանջները ուղղել "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալություն: Մենք երաշխավորում ենք, որ Ձեզանից ստացված արձագանքները մեկամսյա ժամկետում կքննարկվեն և ձեռք կառնվեն համապատասխան միջոցառումներ:

Կարող եք դիմել` փոստով 0069 Երևան Ուլնեցու 68, կամ  էլեկտրոնային info@employment.am

 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի