Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Համաձայնեցման կոմիտեներ

Բնակչության զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով զբաղվածության պետական ծառայության նախաձեռնությամբ ձևավորվում են հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:
Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, գործատուների միությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:
Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների, գործատուների միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:
Հանրապետությունում գործում են 51 տարածքային և 1 հանրապետական համաձայնեցման կոմիտեներ:

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի